26/04/2017 13:59
Լե Պենն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերություններ ունենալու ցանկություն է հայտնել
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում, փոխանցում է Lenta.ru-ն:
Լե Պենի խոսքով՝ ինքը կարծում է, որ անհրաժեշտ է բազմաբևեռ աշխարհ։
«Ես հարգում եմ բոլոր ժողովուրդներին», - ընդգծել է նա։
Թեկնածուն հայտարարել է, որ ցանկանում է հավաքել բոլոր հայրենասերներին, ինչպես աջ, այնպես էլ ձախ բլոկից, կարևոր չէ, թե ում օգտին են նրանք քվեարկել առաջին փուլում։
"Je veux des relations pacifiées avec l'ensemble des Nations, avec les Etats-Unis comme avec la Russie." #Élysée2017
— Marine Le Pen (@MLP_officiel) April 25, 2017