26/04/2017 20:45
Կանադայում զորավարժությունների ժամանակ մեկ զինծառայող է զոհվել, եւս երեքը վիրավորվել են
Կանադայի Ալբերտա նահանգում Rugged Bear զորավարժությունների ընթացքում մեկ զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBC News-ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Ուեյնրայթ բնակավայրում գտնվող զինուժի բազայում։ Հեռուստաալիքի տվյալով՝ տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։
Ռազմական ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։ Պատահարի մասին առավել մանրամասն տեղեկություններ դեռ չկան։