26/04/2017 14:14
«Եվ ի՞նչ: Դա իրենց իրավունքն է». Մուկուչյանը Կոնգրես-ՀԺԿ-ի ՄԻԵԴ դիմելու հնարավորության մասին
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումը որևէ պատշաճ ապացույց չունեցող դիմում է, լրագրողներին ՍԴ-ում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նման դիմում երբևէ ՍԴ ներկայացված չի եղել: Ապացույցներից զուրկ դիմում է», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք մտավախություն չունի, որ ՍԴ-ից հետո դաշինքը կդիմի ՄԻԵԴ, որտեղ դիմումը կարող է բավարարվել, Մուկուչյանն արձագանքեց. «Եվ ի՞նչ: Դա իրենց իրավունքն է»:
Տ.Մուկուչյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ այս գործընթացը ԿԸՀ նկատմամբ վսհատության նվազման կբերի:
«ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի նկատմամբ այն աստիճան թափանցիկություն ներկայացրեց, որից հետո կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ ընտրությունների արդյունքները հենց այն են, ինչ ամրագրված է», - նշեց նա:
Տ.Մուկուչյանը հրաժարվեց արձագանքել Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությանը, որով վերջինս նրան ընտրակեղծարար որակեց: Նա նշեց, որ իրենց պատասխանը պատշաճ արձագանքն է դաշինքի ներկայացրած դիմումին:
«Համարում եք, որ պետք է միշտ նույն մակարդակի իջնե՞լ, որ պատասխան տալ: Մի՞թե սա պատասխան չէ այդ ամենին», - ընդգծեց Մուկուչյանը: