26/04/2017 15:59
Պուտինը մայիսի 2-ին Սոչիում կհանդիպի Մերկելի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, լրագրողներին ասել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
«Ես կարող եմ դա հաստատել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Մարտի 16-ին Մոսկվայում ընդունելով Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին՝ Պուտինը հայտնել Է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին սպասում Է մայիսի 2-ին:
«Լավագույն մաղթանքներս փոխանցեք ֆեդերալ կանցլերին: Մենք տիկին Մերկելի այցին սպասում ենք մայիսի 2-ին», - ասել Է նա: