26/04/2017 11:57
Չինաստանը ջուրն է իջեցրել սեփական արտադրության առաջին ավիակիրը
Չինաստանը Լյաոնին նահանգի Դալյան նավահանգստում ջուրն է իջեցրել սեփական արտադրության առաջին ավիակիրը, ասվում է Սինհուայի Twitter-ի՝ ջում փոխանցում է Gazeta.ru-ն:
Այն երկրի Ազգային ազատագրական բանակի զինանոցում եղած 2-րդ ավիակիրն է:
Նախքան այդ, Չինաստանն ուներ միայն մի ավիակիր, որը 1990-ականների վերջին 25 մլն դոլարով գնել էր Ուկրաինայից: Խոսքը խորհրդային արտադրության «Վարյագ» հածանավի մասին է:
#BREAKING: China launches first domestically-built aircraft carrier in northeast China's Dalian Port, Liaoning Province pic.twitter.com/jpg3rHnrNO
— China Xinhua News (@XHNews) April 26, 2017