26/04/2017 16:28
Հայաստանում փոփոխությունը հնարավոր է, երբ կա կամք և նվիրված ջանքեր. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատում «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը։
«Այս ծրագիրն ապացուցում է, որ Հայաստանում փոփոխությունը հնարավոր է, երբ կա կամք և նվիրված ջանքեր», - «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ամփոփիչ համաժողովի ժամանակ ասաց նա։
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ խրախուսում է Հայաստանում գենդերահեն բռնության ու խտրականության դեմ օրենքների արագ ընդունումը։