26/04/2017 11:28
Պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդրում դրական միտումներ կան. Ալթունյան
«Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը» հաջողությամբ է իրականացվում, «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ամփոփիչ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Նրա խոսքով՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։
«2008-2012 թթ. նորածինների՝ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100։115, 2014-ին՝ 100։113,4, 2015-ին՝ 100։112,7, իսկ 2016-ին՝ 100։111։9», - նշեց նախարարը։
Նա հավելեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։
«Սա խոսում է այն մասին, որ խնդիրը դեռևս պետք է մնա օրակարգում», - հավելեց Առողջապահության նախարարը։