26/04/2017 19:10
Իմ մրցակիցներն ուրիշ բան չունեն պնդելու, դրա համար դա են պնդում. Տարոն Մարգարյան
Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանը կարծում է, որ իր մրցակիցները իր դեմ այլ պնդումներ չունեն ասելու և դրա համար ամեն օր հայտարարում են, որ ինքը հարստացել է բյուջեի հաշվին:
«Իմ մրցակիցները ուրիշ բան չունեն պնդելու և դրա համար ամեն օր նման պնդումներ են անում», - այսօր Աջափնյակում բնակիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց Մարգարյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված մյուս թեկնածուները պնդում են, որ Տարոն Մարգարյանը հարստացել է Երևանի բյուջեի հաշվին: