26/04/2017 14:28
Փհենյանը հայտարարել է, որ բանակի պատմության մեջ խոշորագույն զորավարժություններ են անցկացվել
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երեք տեսակի զորքերի մասնակցությամբ զորավարժությունները խոշորագույնն էին բանակի պատմության մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին:
Զորավարժություններին 300 հեռահար հրետանային զենք, սուզանավեր և ավիացիա է մասնակցել:
Միջոցառմանը ներկա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ակնհայտորեն գոհ է եղել:
«Մենք ցուցադրեցինք մեր ռազմական հզորությունը, որով կարող ենք պատժել մեր թշնամիներին», - Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում NHK հեռուստաալիքը: