26/04/2017 16:45
Օլանդը կոչ է արել նախարարներին անել ամեն բան, որպեսզի Լե Պենը պարտվի ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել երկրի կառավարության անդամներին անել հնարավորը, որպեսզի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ստանա նվազագույն ձայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, փոխանցում է РИА Новости-ն:
Նախագահի ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կայացել է անցած կիրակի, դրա արդյունքներով նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը ստացել է 24,01 տոկոս ձայն, և «Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Մարին Լե Պենը, որը ստացել է 21,30 տոկոս:
Երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին:
«Հանրապետության նախագահը խնդրել է բոլոր նախարարներին լիակատար մասնակցություն ունենալ երկրորդ փուլի արշավին և անել այնպես, որ Մարին Լե Պենը ստանա հնարավոր նվազագույն արդյունքը», - ասել է Լե Ֆոլը Ելիսեյան պալատում ֆրանսիական կառավարության նիստի արդյունքներով: