26/04/2017 14:18
Գիտությունը տելեպորտացիան չի հաստատել. Տիգրան Մուկուչյանը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի դիտորդների աշխատանքի մասին
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի համար կասկածելի են Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում տեղ գտած այն դեպքերը, երբ միևնույն մարդը կարողացել է նույն ժամին տարբեր ընտրատարածքներում խախտումներ արձանագրել:
«Ընդունելով, որ գիտությունը տելեպորտացիան չի հաստատել՝ ինձ մոտ հարց առաջացավ մարդն ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել, որ նույն ժամին եղել է և՛ Երևանի Էրեբունի վարչական շրջանի տեղամասում, և՛ Շիրակի մարզում», - Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց Տիգրան Մուկուչյանը:
Վերջինս ընդգծեց, որ ԿԸՀ-ն պարզապես փորձում է ցույց տալ, որ դաշինքի դիմումի հավելվածներում ներկայացված դեպքերը իրավազուրկ են:
«Դրանք մեկը չեն: Այս մեկ ու կես օրվա ընթացքում բազմաթիվ այդպիսի բաներ ներկայացվեցին ու դեռ ներկայացվելու են», - հավելեց նա: