27/04/2017 09:54
Տարոն Մարգարյանը նախընտրական շոու էր բեմադրում՝ Դավիթաշենի էտված ծառերի համար նիստ հրավիրելով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում և Դավթաշեն վարչական շրջանում խորը էտի ենթարկված ծառերի լուսանկարներն, որոնց մի մասն արդեն կանաչել է և գրել է, որ դրանց շուրջ առաջացած աղմուկն անտեղի էր:
«Իրականում և՛ Դավիթաշենի, և՛ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող խորը էտված այս ծառերն աճելու են, և անհարկի աղմուկը պարզապես հիմնավորում է այն կարծիքը, որ Տարոն Մարգարյանը նախընտրական շոու էր բեմադրում՝ Դավիթաշենի էտված ծառերի համար նիստ հրավիրելով: Իսկ եթե շոու չէր, ապա պետք է նույն դեմքի խրոխտ արտահայտությամբ նա նույնաբովանդակ ելույթ ունենա նաև այս ծառերի մասին: Բայց քանի որ չի արել, նշանակում է` նրա մոտ շոուն ավելի լավ է ստացվում, քան՝ աշխատելը», - գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: