Հայաստանում կրճատվել են ոչ թե աշխատատեղերը, այլ՝ զբաղվածների թիվը. պարզաբանում է ԱՎԾ-ն

27/04/2017 16:57

Հայաստանում կրճատվել են ոչ թե աշխատատեղերը, այլ՝ զբաղվածների թիվը. պարզաբանում է ԱՎԾ-ն


Վերջերս լրատվական դաշտի միջոցով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականի համեմատ 2016-ին 66 000 աշխատատեղ է կրճատվել: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ազգային
վիճակագրական ծառայության Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի հետ:

- Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը հիշատակված տվյալները:

- Աշխատանքի շուկայի վերաբերյալ վերջին՝ 2015-2016թթ. ցուցանիշները հրապարակվել են ՀՀ ԱՎԾ «ՀՀ սոցիալ- տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» զեկույցի «Աշխատանքի շուկայի ցուցանիշներ» խորագրով 1.4 հատվածում: Ընդ որում, 2016թ. ցուցանիշները, ինչպես նշված է հիշատակված զեկույցում, դեռևս նախնական են: Նշեմ, որ Հայաստանում աշխատաշուկայի ամբողջական պատկերը բնութագրող ցուցանիշները ստացվում են Աշխատուժի ընտրանքային հետազոտության միջոցով, ինչը տարեկան ներառում է մոտ 7 800 տնային տնտեսություն, որի շրջանակում հարցվում է 15-ից ներառյալ 75 տարեկան առկա բնակչությունը, իսկ հետազոտության պահին երեք ամս և ավելի տևողությամբ բացակայողները հետազոտության մեջ չեն ներառվում: Ըստ այդ զեկույցում զետեղված ցուցանիշների, տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կամ՝ երկրի աշխատուժը, 2016թ. կազմել է 1 227 600 մարդ, որից զբաղվածների թվաքանակի ցուցանիշը կազմել է 1 006 200 մարդ, իսկ գործազٳրկների թվաքանակը՝ 221 500 մարդ: 2016թ. զբաղվածների թվաքանակը 2015թ. համեմատ կրճատվել է 66 400 մարդով, իսկ գործազուրկներինը՝ 22 200 մարդով:

- Այսինքն՝ ստացվում է, որ անգամ Ձեր կողմից նշված նախնական տվյալներով, միևնույնն է, մեկ տարում 66 400
աշխատատեղ է կրճատվել Հայաստանում:

- Իհարկե, ո՛չ: Ցուցանիշը կոչվում է «զբաղվածների թվաքանակ» և ոչ թե՝ «աշխատատեղերի քանակ»: Զբաղվածության
ցուցանիշը միջազգային չափորոշիչներին համապատասխան ընդգրկում է նաև ինքնազբաղվածների և ոչ ֆորմալ
հատվածում զբաղվածների գնահատականը: Հետազոտության արդյունքները ստացվում են զբաղվածների և ոչ թե կոնկրետ
աշխատատեղերի ցուցանիշների վերաբերյալ: Դրանց մեջ տարբերություն կա, հատկապես Հայաստանում, որին, ի տարբերություն տնտեսապես զարգացած երկրների, բնորոշ է բարձր սեզոնայնությամբ բնատնտեսական գյուղատնտեսությունը: Հայաստանում զբաղվածների մեկ երրորդը բաժին է ընկնում գյուղատնտեսության մեջ զբաղված գյուղաբնակ տնային տնտեսություններին, որոնց բացարձակ մեծամասն ությունը շատ փոքր են, բնութագրվում են ցածր արտադրողականությամբ և կազմակերպա-իրավական կարգավիճակ չունեն: Նրանցից շատերը ժամանակի զգալի մասը չեն էլ զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով, հաճախ արտագնա աշխատանքի են մեկնում կամ զբաղվում ոչ ֆորմալ և ոչ մշտական աշխատանքներով: Ի վերջո, ինչպես ցույց է տալիս տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեցող գյուղատնտեսությամբ անցումային երկրների փորձը, զբաղվածների թվաքանակի նվազումը կամ աճը միշտ չէ, որ հանգեցնում է աշխատատեղերի քանակի կրճատման կամ ավելացման:

- Կարո՞ղ եք ավելի մատչելի օրինակով բացատրել:

- Օրինակ՝ ենթադրենք՝ հինգ անձից բաղկացած գյուղաբնակ տնային տնտեսությունն ունի այգի և 3 գլոիխ խոշոր
եղջերավոր անասուն, որոնք համապատասխանաբար մշակելու և պահելու համար լրիվ արդյունավետությամբ աշխատելու 
դեպքում անհրաժեշտ է երկու-երեք ինքնազբաղված: 2015թ. այդ ընտանիքի բոլոր անդամները զբաղված էին այգեգործությամբ և անասնաբուծությամբ: Կրկին ենթադրենք՝ այդ ընտանիքի երկու անդամները 2016թ. մեկնել են սեզոնային արտագնա աշխատանքի: Այդ դեպքում ստացվում է, որ նույն այգով և նույն անասնագլխաքանակով 2016թ. արդեն զբաղվել են ոչ թե հինգ, այլ ընտանիքի երեք անդամներով՝ գուցե և ստեղծելով նույն արդյունքը: Դա նշանակում է, որ տվյալ պարագայում աշխատատեղերի կրճատման մասին պետք է վերապահումով խոսել, քանի որ իրականում նվազել է զբաղվածների թվաքանակը:

- Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ 66 հազարի մեկ երրորդը գյուղատնտեսության մեջ զբաղվածնե՞ր են եղել:

- Ըստ 2016թ. հետազոտության նախնական արդյունքների զբաղվածության ցուցանիշի՝ 66400 մարդով նվազման 62
տոկոսն արձանագրվել է հենց գյուղատնտեսության ոլորտում, իսկ 19 տոկոսով էլ՝ շինարարության ոլորտում, 10 տոկոսով էլ՝
պետական ապարատում: Իսկ արդյունաբերությունում, օրինակ, թեև քիչ՝ ընդմենը 1 տոկոսով, բայց ավելացել է
զբաղվածների թվաքանակը: Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ինչպես նշված է զեկույցում, այս ցուցանիշները նախնական են,
քանի որ ծրագրային ստուգաճշտման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Վիճակագրական աշխատանքների
ծրագրով դրանց ամփոփման ավարտը նախատեսված է սեպտեմբերին:

- Ձեր ներկայացրած վերջին թվերից կարելի՞ է ենթադրել, որ 2016թ. էապես աճել է արտագնա աշխատանքի
մեկնողներ թվաքանակը:

- Ինչպես ցույց են տալիս Աշխատուժի հետազոտության արդյունքները, վերջին երկու տարում արտագնա աշխատանքի
գործոնն, իրոք, ակտիվացել է:

- Իսկ որո՞նք են այդ երևույթի պատճառները. միգուցե 2015 թվականից ԵԱՏՄ-ին անդամակցությամբ կամ այլ
պատճառներո՞վ է դա պայմանավորված, իսկ պետական ապարատում աշխատատեղերը նվազել են կառավարության կողմից իրականացվող ծախսերի արդյունավետության բարձրացման պատճառո՞վ:

- Պատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող. արտագնա աշխատանքի մեկնողներ թվաքանակը կարող է ավելանալ ոչ
միայն ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված աշխատուժի հեշտացված տեղաշարժով, այլև 2015թ. համեմատ
Ռուսաստանի տնտեսության ավելի բարվոք վիճակով և իրավիճակի կայունացմամբ, դրան հետևող ճոճանակային
միգրացիայի ուժեղացմամբ և այլ գործոններով: Պետական ապարատի վերաբերյալ Ձեր նշած գործոնը ևս առկա է, սակայն
կարող են լինել նաև այլ պատճառներ: Դրանց վերաբերյալ գնահատականներ ունենալու համար անհրաժեշտ են հատուկ
հետազոտություններ, իսկ մեր քննարկած գնահատականները նախնական են: Կարող եմ միայն ավելացնել, որ արտագնա
աշխատանքի գործոնը կարող է պատճառ լինել ոչ միայն զբաղվածների, այլ նաև գործազուրկների ու տնտեսապես ոչ
ակտիվ բնակչության թվաքանակների կրճատման համար, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը,
աշխատաշուկաների միջազգային մրցակցությունը երբեմն հանգեցնում է բնակչության բոլոր խմբերի վարքագծի
փոփոխության:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Այսօր, 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» Այսօր, 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին Այսօր, 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Այսօր, 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար Այսօր, 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) Այսօր, 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար Այսօր, 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին Այսօր, 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Այսօր, 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը Այսօր, 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել Այսօր, 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն Այսօր, 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ Այսօր, 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Այսօր, 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Այսօր, 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում

Տվյալ բաժնի վերջին նյութերը