27/04/2017 09:17
Թրամփը հավատարիմ է իր նախընտրական խոստումներին և կրճատում է միջազգային ֆինանսական օգնության ծախսերը․ Արման Նավասարդյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է նախընտրական քարոզարշավին արված իր հայտարարություններին, և կրճատում է միջազգային ֆինանսական օգնության ծախսերը, Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 2018 ֆինանսական տարվա արտաքին օժանդակության համար նախագծի փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել զարգացող երկներին, այդ թվում՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը:
«Դոնալդ Թրամփի որոշումը ուղղված չէ Հայաստանի կամ որևէ այլ առանձին վերցրած երկրի դեմ։ Այն մաս է կազմում ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքականության ծրագրի և ապացուցում է 45-րդ նախագահի նախընտրական հայտարարությունների իրականացման գործընթացը», - նշեց Արման Նավասարդյանը։