27/04/2017 14:37
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին արգելվել է նախագահել նիստը. վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը. Սամվել Ֆարմանյան
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին արգելվել է նախագահել նիստը, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
«Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը», - նշել է Ս. Ֆարմանյանը։