27/04/2017 14:07
Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։
Հայ ըմբիշները պատրաստվում են մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ աշխարհամասի գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է՝ Գևորգ Ղարիբյանին (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանին (85 կգ):
Ազգային թիմի հետ մարզվում են նաև Արթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ), Արթուր Շահինյանը (85կգ): Ջուլֆալակյանն ու Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, իսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է և վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս։ Ալեքսանյանը մարզումների ժամանակ վնասել էր ծունկը։
Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը: