27/04/2017 13:48
Երևանում տրանսպորտի խնդիրը լուծելու համար պետք է տենդերներ սահմանել. ԵԼՔ
Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծելու համար «Ելք»-ն առաջարկում է տենդերներ սահմանել մասնավորի համար, լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:
« «Ելք» դաշինքը կարծում է, որ ուղևորափոխադրումները կարգավորվող մեխանիզմը պետք է փոխվի: Քաղաքային իշխանությունը պետք է հայտարարի տենդերներ այս կամ այն ուղևորագիծը սպասարկելու համար: Եվ այդ տենդերը կարող է շահել նույնիսկ երկու տարբեր կազմակերպություն: Օրինակ՝ մեկը ծառայությունը մատուցի 100 դրամով, մյուսը՝ 200, և քաղաքացին կունենա ընտրելու հնարավորություն», - ասաց նա:
Դ. Խաժակյանի խոսքով՝ քանի որ այդ կարգավորումը կլինի մասնավորի կողմից, կլինի որակների տարբերություն: