27/04/2017 21:25
Զիդան. Իսկոն «Դեպորտիվոյի» հետ խաղում ֆենոմենալ էր
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընդգծել է թիմի կիսապաշտպան Իսկոյի խաղը Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում (6:2), փոխանցում է Championat.com-ը;
Ֆուտբոլիստն այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Իսկոն ֆենոմենալ էր: Քչերը կարող են խաղալ այնպես, ինչպես նա: Երկրպագուները նրան լավ են վերաբերվում, և ես ուրախ եմ նրա համար:
Ուրախ եմ, որ Իսկոն և Խամեսը գոլեր հեղինակեցին, բայց ընդհանուր առմամբ, ես գոհ եմ բոլորից: Նրանք, ովքեր նախկինում այնքան էլ հաճախ չէին խաղում, իրենց լավ դրսևորեցին: Նրանք լավ մարզավիճակում են և ցանկանում են խաղալ», - Զիդանի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն կարիերայի ընթացքում առաջին անգամ 10 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում: