27/04/2017 21:12
Թրամփը Պենտագոնին թույլ է տվել ավելի շատ զորքեր ուղարկել Սիրիա և Իրաք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում և Իրաքում ընդլայնել է Պենտագոնի լիազորությունները, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին։
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը Պաշտպանության նախարար Ջիմ Մետտիսին թույլ է տվել ավելի շատ զորքեր տեղակայել Սիրիայում և Իրաքում։
Տվյալ որոշումն ընդունվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։