27/04/2017 14:47
Իսրայելի հետախուզության նախարարը մեկնաբանել է Դամասկոսին հասցված ավիահարվածը
Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Սիրիայում պատահարը», որտեղից հաղորդագրություններ են գալիս Դամասկոսի օդանավակայանի շրջանին հասցված ավիահարվածի մասին, ամբողջությամբ համապատասխանում է իսրայելական քաղաքականությանը, որը դիմակայում է «Հզըբոլլահ» լիբանանյան շարժմանը զենքեր մատակարարելու փորձերին, փոխանցում է РИА Новости-ն:
Քաղաքական գործիչը իսրայելական ռադիոկայանին տված հարցազրույցում զերծ է մնացել ավիահարվածի պատասխանատվությունը ստանձնելուց: Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանություններից:
Կացը հիշեցրել է այն մասին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր գործողությունների դիմել, եթե հետախուզական տեղեկատվություն ստացվի «Հզըբոլլահին» ժամանակակից զենքեր տրամադրելու վերաբերյալ:
Ավելի վաղ, Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Դամասկոսի օդանավակայնի մոտ տեղակայված «Հըզբոլլահի» պահեստին: