27/04/2017 13:55
ԻԻՀ ԱԳՆ արձագանքը՝ Իրան-Պակիստան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպին
Իրան-Պակիստան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով իրանցի 8 ծառայող է սպանվել, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով իրանապակիստանյան սահմանին նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպին, հայտարարել է, որ Իսլամաբադը պետք է պատասխան տա, թե իր տարածքում ինչպես են հայտնվել և գործել ահաբեկիչները:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանական ուժերի խոսնակը տեղեկացրել է, որ իրանցի սահմանապահները սպանվել են ահաբեկիչների կողմից, Պակիստանի տարածքից, հեռահար զենքի միջոցով։