27/04/2017 13:40
ԵԽ-ն կլուծի ընտրություններից հետո Լե Պենին պատգամավորական անձեռնախմելիությունից զրկելու հարցը
Եվրախորհրդարանը կլուծի Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկի՝«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին պատգամավորական անձեռնամխելիությունի զրկելու հարցն արդեն նախագահի ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա մայիսի 7-ին, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով RTL բելգիական հեռուստաալիքին։
Մարին Լե Պենին անձեռնամխելիությունից զրկելու հարցը մայիսին կփոխանցվի ԵԽ-ի իրավական հարցերով հանձնաժողով, իսկ հետո մի քանի ամիս անհրաժեշտ կլինի որոշում ընդունելու համար։
Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հաստատել է, որ Եվրախորհրդարանը սկսել է Լե Պենին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու գործընթացը։ «Համապատասխան հարցումը կհղվի Եվրախորհրդարանի պատասխանատու հանձնաժողով», - հայտարարել է նա։
Ֆրանսիայում դատական քննիչներն «Ազգային ճակատ»-ին կասկածում են այն բանում, որ կուսակցությունը իր աշխատակիցներին աշխատավարձ տվել է Եվրամիության հիմնադրամների հաշվին։