27/04/2017 16:16
Հս. Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական վիճակի պատճառով ճապոնացիները բունկերներ են պատվիրում
Ճապոնիայում կտրուկ աճել են տնային և կորպորատիվ բունկերների պատվերները, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքով:
«Չնայած Ճապոնիան միակ երկիրն է, որն իր վրա զգացել է ատոմային ռմբակոծությունների սարսափը, ճապոնացիներն առ այսօր քիչ հետաքրքրություն են ցուցաբերել տանը կամ աշխատավայրում բունկեր ունենալու նկատմամբ: Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի թեթևամտություն է», - նշել է ստորգետնյա թաքստոցների կառուցմամբ զբաղվող ընկերություններից մեկի ղեկավար Նաոկո Օրիբեն՝ РИА Новости-ի հետ զրույցում: