27/04/2017 11:35
Ատամնաբույժը «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալին «նվերներ» էր տարել
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: