27/04/2017 12:38
Լոնդոնը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Միացյալ թագավորությունը մտադիր չէ ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը, աջակցում է ԱՄՆ-ի գործողություններին և չի վախենում Brexit-ից, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք պաշտպանում ենք բոլոր եվրոպական երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հրաժարվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը», - նշել է նա։
«Մենք աջակցում ենք ԱՄՆ-ին, որը դեմ է հանդես գալիս Սիրիայում քիմիական զենքով խաղաղ բնակիչների սպանությանը, և մենք կաշխատենք մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասել է բրիտանացի արտգործնախարարը։
Մեծ Բրիտանիայի համար գլխավոր արտաքին քաղաքական թեմային անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ պահպանողականները Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հստակ պլան ունեն, և այդ պլանը թույլ կտա Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին կառուցել «առանձնահատուկ գործընկերություն» ու ծառայել և՛ բրիտանացիների, և՛ եվրոպացիների շահերին։
«Եվ չնայած ես չեմ կասկածում, որ բանակցությունները դժվար կլինեն, վստահ եմ, որ Թերեզա Մեյը կարող է հաջողության հասնել և տանել մեզ ազատ առևտրի մասին համաձայնագերի դարաշրջան», - ասել է Ջոնսոնը։