27/04/2017 16:25
Մեծ Բրիտանիայում մի ամբողջ գյուղ են վաճառել
Բրիտանական ներդրումային Albanwise ընկերությունը մի ամբողջ գյուղ է գնել Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, փոխանցում է РИА Новости-ն:
West Heslerton կոչվող գյուղի տարածքում հսկայական ամառանոց կա 21 սենյակներով, ինչպես նաև 43 տուն, փաբ, այգի և խաղահրապարակ:
Գյուղը վաճառվել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Մինչ Albanwise-ի ձեռքն անցնելը, գյուղը պատկանել է 84-ամյա Էվա Դանուեյին, ով ժամանակին ժառանգել է այն հորից, իսկ 2010-ին ինքը վախճանվել է՝ որևէ ժառանգ չթողելով: