27/04/2017 13:32
Մերկել. Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները լրջորեն բարդացել են
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն լրջորեն բարդացրել է Եվրամիության հարաբերություններն այդ երկրի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ТАСС-ը:
«Այդ իրադարձությունները, անկասկած, լրջորեն բարդացրել են հարաբերությունները», -ասել է նա՝ Անկարային կոչ անելով ականջալուր լինել միջազգային կազմակերպությունների քննադատություններին:
Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայում ներքին քաղաքական իրավիճակը պահանջում է Եվրամիության արձագանքը: «Մենք ԵՄ-ի շրջանակներում քննարկելու ենք՝ ինչ պատասխան միջոցներ ենք հարմար գտնում իրադարձությունների զարգացման դեպքում», - ասել է նա: