27/04/2017 21:14
ԼՂ խնդրի խաղաղ հանգուցալուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. Շարմազանով
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ու առաջընթացի համար կա մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է, անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն։ Եթե դրանք կյանքի չեն կոչվում կամ մասամբ են կյանքի կոչվում՝ բացառապես Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմամբ է», - նշեց նա ՀՀԿ ԳՄ նիստից հետո։
ՀՀԿ մամուլի խոսնակն ընդգծեց՝ հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել ու շատ հստակ են։ Նա նաև ասաց, որ Երևանը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ Համանախագահների, նաև ՌԴ ԱԳՆ դերակատարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում։