27/04/2017 18:13
Սերբիայի վարչապետը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել չճանաչված Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիային արտահանձնելու Ֆրանսիայի մերժման պատճառով, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ, Ֆրանսիայի Կոլմար քաղաքի Վճռաբեկ դատարանը մերժել է Սերբիայի հարցումը Խարադինային արտահանձնելու մասին, ում մեղադրում են 1998-1999 թվականներին կատարված ռազմական հանցագործությունների համար:
Միջազգային քրեական դատարանը պահանջել էր նրան 20 տավա բանտարկության դատապարտել, սակայն Խարադինայը 2 անգամ արդարացվել է: