27/04/2017 14:58
Վահան Բիչախչյանը ոչ մի դեպքում չի տեղափոխվի Թուրքիա. «Շիրակը» հայտարարությամբ է հանդես եկել
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որի՝ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա», - ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։