27/04/2017 12:01
«Դուբլյաժ անող» կառույցները պետք է վերացնել. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին հիշեցրեց, որ իրենք մինչև մայիսի 5-ը ժամանակ ունեն՝ կառավարության ծրագիրը նայելու։
«Գործընկերները թող ուշադիր լինեն, ինչքան հասկացել եմ՝ վեց ամսվա հաշվետվությունները կատարված են, եթե կան թերացումներ, խնդրում եմ կարգավորել», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ծրագիրն աշխատակազմ ներկայացնելու ժամանակ ամեն մեկը պետք է հատուկ ուշադրություն դարձնի կառավարման իր կառույցներին։
«Մենք բազմաթիվ տեղ դուբլյաժ անող կառույցներ ունենք, էդ ամեն ինչը պետք է վերացնել։ Ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ դրսևորումներ... Կառավարության ծրագիր ներկայացնելու ժամանակ իջնում ենք մինչև էդ մակարդակ. ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով և այլն»,- ընդգծեց Կ. Կարապետյանը։