27/04/2017 12:23
Վենեսուելան կլքի Ամերիկյան պետությունների կազմակերպությունը
Վենեսուելան շուտով կսկսի Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու գործընթացը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը, ում կարծիքով, ընդհանուր գործընթացը շուրջ երկու տարի կտևի, փոխանցում է ТАСС-ը:
Ռոդրիգեսը նախօրեին արդեն զգուշացրել էր, որ երկիրը նման որոշում կկայացնի, եթե ԱՊԿ-ն առանց իր հետ հաշվի նստելու Բոլիվիարական Հանրապետությունում տիրող իրավիճակի շուրջ նիստ կայացնի:
Ապրիլի սկզբից հարավամերիկյան այս երկրում տեղի են ունենում թեժ հակաիշխանական ցույցեր նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որոնք հաճախ ոստիկանների հետ բախումներով են ավարտվում: Միայն ապրիլի 20-ին, ինչպես հայտնի է, 220-ից ավել մարդ է տուժել նմանատիպ բախումների հետևանքով: