27/04/2017 15:30
Ակնհայտ էր վաղուց, որ արյուն հեղվելու է, հետևանքներն անկանխատեսելի են դառնում. Երվանդ Վարոսյան
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել «արդեն վաղուց տիրող հիվանդագին անառողջ վիճակի» հետևանքով, որը տիրում է Փաստաբանների պալատում, Aysor.am-ի թղթակցին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Պատրաստվում ենք մեր գործընկերների շահերը ներկայացնել, հարձակում կատարածները պիտի ենթարկվեն պատասխանատվության ամենախիստ ձևով, այլապես հետևանքներն արդեն անկանխատեսելի են դառնում», - նշեց Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով, «ակնհայտ էր վաղուց, որ արյուն հեղվելու է»։
Հարցին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղյա՞կ է միջադեպի մասին, ինչ-որ գնահատական կա՞, Ե.Վարոսյանը պատասխանեց. «Արա Զոհրաբյանի աշխատակիցներն են եղել հարձակվողները, եթե ինքը տեղյակ չի, ապա ես ցավում եմ նման ղեկավարի համար, ակնհայտ է, որ ոչ միայն տեղյակ է, ես համոզված եմ, որ հենց հրամանը ինքն է տվել»։