27/04/2017 16:46
Փաստաբանների հարձակման ենթարկվելու դեպքով ոստիկանության օպերատիվ խումբը գտնվում է դեպքի վայրում
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի հարձակման ենթարկվելու դեպքով ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը գտնվում է դեպքի վայրում:
«Հաղորդում են ընդունում, դեռևս որևէ մանրամասներ չենք կարող հաղորդել», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տ. Աթանեսյանի գրասենյակում։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ իր գործընկերները հարձակման են ենթարկվել «արդեն վաղուց տիրող հիվանդագին անառողջ վիճակի» հետևանքով, որը տիրում է Փաստաբանների պալատում։