27/04/2017 21:00
ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հյուրանոցը հրդեհելու մեջ կասկածվողին
Ոստիկանությունը ձերբակալել է Լաս Վեգասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցը հրդեհելու մեջ կասկածվողին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով KTNV-ին:
Հեռուստաալիքի տվյալնով՝ հյուրանոցի շենքում երկու հրդեհ է բռնկվել՝ լոգասենյակներից մեկում և նախասրահում: Ոստիկանությունը չորս տոստեր է գտել, որոնց օգնությամբ կասկածյալը կանխամտածված հրդեհել է հյուրանոցը:
Միջադեպի հետևանքով անվտանգության ծառայության մեկ աշխատակից է տուժել: Հաղորդվում է, որ հյուրանոցի հրդեհաշիջման համակարգը չի գործել: