27/04/2017 10:53
«Նորից դեժավյուի գիրկն ընկանք». Մուկուչյանը ժամանակավրեպ է համարում Զուրաբյանի փաստարկները
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տարօրինակ է համարում, որ 2008 թվականից 2017 թվականի ընթացքում ընտրողների ցուցակներում ավելացել են շուրջ 400 հազար ընտրողներ:
«2012 թվականի ցուցակը 2008 թ-ի ցուցակի հետ համեմատելիս հայտնաբերում ենք մոտ 232 հազար մարդկանց անուններ, որոնց մուտքը չի կարող բացատրվել այն հանգամանքով, որ նորանոր ընտրողներ են հայտնվում, որոնց մուտքն ընտրացուցակ ընտրական տարիքին հասնելով հիմանվորված չէ», - ասաց Զուրաբյանը:
«Նորից դեժավյուի գիրկն ընկանք: 2017 թվում ենք, ի՞նչ կապ ունի 2012 թվականը», - ասաց Մուկուչյանը:
«Եթե կապը չեք հասկանում, ասեմ: 2008-2012 թթ. 200 հազարից ավելի շատ մարդ է ավելացել ընտրացուցակի մեջ, 2012-2017 թթ. կրկին նույն քանակով: Երկու ընտրությունների ընթացքում երկրում մոտ 400 հազար մարդ է եղել, որ նոր է ավելացել ընտրողների ցուցակում», - հակադարձեց Լևոն Զուրաբյանը:
Տիգրան Մուկուչյանը շարունակեց պնդել, որ այստեղ ոչ մի անօրինական և զարմանալի բան չկա՝ նշելով, որ ընտրություններից 40 օր առաջ ցուցակները հրապարակված են եղել, ուստի բավականին ժամանակ է եղել դրանք ուսումնասիրելու և անճշտություններ հայտնաբերելու դեպքում բարձրաձայնելու համար: