27/04/2017 11:18
Անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց անտառների կառավարման ու ապօրինի անտառհատումների վերաբերյալ հանձնարարականով։
«Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման ապօրինի անտառհատումների հետ կապված մտահոգությունները, խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառհատումների դեպքերով», - նշեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը ու համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին։
«Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար», - շեշտեց Կ. Կարապետյանը։
Նա ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում անտառների պահպանությանն բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդնեի, գործիքների և տեխնոլոգիաների ներգրավվման գործողությունների ծրագիր։
«Սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության ու իրավապահ մարմինների հետ՝ մշակել ու իրականանցել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը», - ասաց վարչապետը։