27/04/2017 13:35
Պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիր կա. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց պետական ծառայողների հետ կապված բարեփոխումների ծրագիրը ներկայացնել հնարավորինս արագ:
«Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, ծրագիրը պատրաստ կլինի 1-1,5 ամսից», - արձագանքեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիրներ կան:
«Այդ ինստիտուտի հետ կապված կան բազմաթիվ խոչընդոտներ: Մենք ունենք սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս պետական համակարգ ներգրավել թարմ, մտածող մարդու : Պետք է առավելագույնս արագ այդ հարցը կարգավորենք», - ընդգծեց Կ. Կարապետյանը