27/04/2017 12:44
«Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է կանգառներում տեղադրել տրանսպորտի երթուղու գրաֆիկ
«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանն առաջարկում է կանգառներում տրանսպորտի երթուղու գրաֆիկներ տեղակայել:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, կանգառներում պետք է լիներ գրաֆիկ, որ էլ վարորդին չհարցնեն, թե որ համարի երթուղայինը որտեղ է գնում: 4 տարի ապրել եմ Սլովակիայում, այնտեղ րոպե առ րոպե երթուղայինի մասին կանգառում տեղեկությունը թարմացվում է», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:
Նրա խոսքով՝ նաև կանգառում պետք է տեղադրել ավտոբուսի համար նախատեսված վարձը մուծելու և կտրոն ստանալու սարք, որպեսզի երթուղայիններում դրա պատճառով հետքեր չգոյանան: