28/04/2017 14:21
ԵԽԽՎ-ի բուրոյի որոշմամբ՝ Ագրամունտը չի կարող վեհաժողովի անունից հայտարարություններ անել
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար (ԵԽԽՎ) Պեդրո Ագրամունտը վեհաժողովի անունից չի կարող հայտարարություններ անել և մասնակցել շրջագայությունների: Այդ մասին կազմակերպության լիազոր մարմնի՝ Բյուրոյի նիստից հետո հայտարարել է վերաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոջեր Գեյլը:
«Ինչպես դուք հասկացաք, Ագրամունտն այսօր չի ստանձնել Բյուրոյի ղեկավարումը: Նրա բացակայության ժամանակ Բյուրոն ես եմ գլխավորել», - ասել է նա Բյուրոյի նիստի ավարտից հետո, փոխանցում է РИА Новости-ն:
Գեյլը հայտնել է, որ Բյուրոյում որոշում է կայացվել, որ «մենք նախագահի նկատմամբ վստահություն չենք տածում»:
«Նա չի կարող է հայտարարություններ անել, մասնակցել շրջագայությունների, այցեր կատարել վեհաժողովի անունից», - մանրամասնել է ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավարը:
«Եվրոպական Միության ու ԵԽԽՎ-ի անկեղծությունն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան դրա առանձին անդամներինը», - եզրափակել է Գեյլը: