28/04/2017 15:53
Ավստրիայի ԱԳ նախարար. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող
Բրյուսելին Թուրքիայի հետ մշտական շփում անհրաժեշտ է, ակայն ԵՄ-ին երկրի անդամակցության մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, փոխանցում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն ԵՄ-ում շատերի համար «կարմիր գծի հատում» է եղել և ազդանշան, որ Թուրքիան շարունակում է ԵՄ-ից հեռանալ:
«Մենք Թուրքիայի հետ կանոնավոր շփումների անհրաժեշտություն ունենք, իհարկե, մեզ բանակցությունների խողովակներ են հարկավոր, սակայն անդամակցության մասին խոսք լինել չի կարող», - ասել է Կուրցը՝ ժամանելով Մալթայում տեղի ունեցող ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Նա նշել է արտասահմանյան լրագրողների ձերբակալության անթույլատրելիությունը և ընդդիմության վրա ճնշումների գործադրումը: