28/04/2017 12:31
Արա Զոհրաբյանը բացարձակապես կապ չունի քաշքշուկի դեպքի հետ. Սիմոն Բաբայան
Փաստաբան Սիմոն Բաբայանը հերքում է, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է կանգնած երեկ փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևում։
«Նման բան չկա, Արա Զոհրաբյանը բացարձակապես կապ չունի այդ դեպքի հետ», - ասաց նա։
«Արա Զոհրաբյանը բազմաթիվ անգամ նշել է, որ փաստաբաններին հարիր չէ նման գործելաոճը, բայց ավաղ, նման գործելաոճն առ այսօր շարունակվում է», - ասաց Ս. Բաբայանը։