28/04/2017 12:47
Բունդեսթագը հավանության է արժանացրել աշխատանքային ժամին փարանջա հագնելու արգելքը
Բունդեսթագը հավանության է արժանացրել օրինագիծը, որը պետական կառույցների աշխատակիցներին արգելում է աշխատանքային ժամին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ՝ նիկաբ կամ փարանջա հագնել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգելքը վերաբերում է պետական ծառայողներին, դատավորներին և զինվորականներին:
«Ինտեգրումը նաև նշանակում է, որ մենք պետք է բացահայտ ցուցադրենք և գերադասենք մեր արժեքները, նաև ցույց տանք, թե որտեղ են ավարտվում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանները», - ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:
Նոր կանոնն արգելում է Գերմանիայի քաղաքացիական ծառայողնեերին, դատավորներին և զինվորականներին աշխատանքի ժամանակ դեմքը ծածկող հագուստ հագնել: Միաժամանակ, աջամետ կուսակցությունները կոչ են արել Ֆրանսիայի ու մի շարք այլ երկրների օրինակով ընդհանրապես արգելել հանրային վայրերում նիկաբ կրելը: