28/04/2017 15:14
Գերմանիայում ոստիկանությունը կրակ է բացել Բեռլինի հիվանդանոցի մոտ
Գերմանիայում ոստիկանությունը հինգշաբթի՝ ապրիլի 27-ին, կրակ է բացել մայրաքաղաք Բեռլինի Կրոյցբերգի թաղամասում գտնվող հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժնի մուտքի մոտ գտնվող կայանատեղիում, փոխանցում է Korrespondent.net-ը:
Երկու պարեկային ոստիկան մոտենալիս են եղել իրենց ավտոմեքենային, երբ նրանց է մոտեցել ատրճանակով զինված տղամարդ և սկսել սպառնալիքներ հնչեցնել իրենց հասցեին:
Իրավապահները պահանջել են նրանից վայր դնել զենքը, և երբ նա չի արձագանքել կոչին, ստիպված են եղել կրակ բացել: Տղամարդը ստացել է ազդրի վնասվածք: Հարձակվողի կյանքին վտանգ չի սպառնում, նա օպերատիվ կերպով վիրահատվել է: Տուժածի գործողությունների շարժառիթները պարզվում են:
Միջադեպից հետո հիվանդանոց տանող ճանապարհները երկար ժամանակ փակվել են: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ջոկատներ: