28/04/2017 11:12
ԵՄ հանձնակատար Հանը դատապարտել է Մակեդոնիայում խորհրդարանի անդամների վրա հարձակումը
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը դատապարտել է Մակեդոնիայի խորհրդարանի անդամների վրա հարձակումը, որը կատարվել էր ցուցարարների կողմից, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես ամենախիստ արտահայտություններով քննադատում են Սկոլպում խորհրդարանի անդամների վրա իրականացրած հարձակումը: Խորհրդարանում դաժանության համար տեղ չկա: Դեմոկրատիան առանց ընդմիջումների պետք է լինի», - գրել է Հանը՝ թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Մակեդոնիայի խորհրդարան են ներխուժել ցուցարարները, որոնք ծեծի են ենթարկել սոցիալ-ժողովրդական կուսակցության առաջնորդ Զորան Զաևին: