28/04/2017 11:47
Թիլերսոնն Իրանը սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար
Միացյալ Նահանգերն Իրանը լուրջ սպառնալիք է համարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
Թիլերսոնի խոսքով՝ Իրանի հանդեպ վարած քաղաքականությունը չի կարելի դիտարկել միայն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի տեսանկյունից: Այդ ծրագիրը համաձայնեցվել էր 2015 թվականի ամռանը՝ միջազգային վեցնյակի կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ):
Ըստ պետքարտուղարի՝ պետք է նաև հաշվի առնել Իրանի պահվածքը որպես երկիր, ով տարածաշրջանում ահաբեկչություն է խրախուսում: