28/04/2017 14:18
Թիլերսոնը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում արծարծել է 1 ԿԺԴՀ-ի դեմ նոր միջոցների ձեռնարկման հարցը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պլանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արծարծել ԿԺԴՀ-ի նկատմամբ «հետագա զգալի միջոցների» ձեռնարկման անհրաժեշտության հարցը այդ երկրի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու դեպքում: Այս մասին ТАСС-ին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի՝ ապրիլի 28-ին նշանակված նախարարական նիստը:
«Պետքարտուղաը կօգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի ամրապնդի մեր ընդհանուր պարտավորությունը, որը հետագա զգալի միջոցների ձեռնարկումն է ԿԺԴՀ-ի դեմ, եթե նա շարունակի խախտել իր միջազգային պարտավորությունները», - ասել է գործակալության զրուցակիցը:
Անվտանգության խորհրդի նիստին սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի, նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Չինաստանի, Սենեգալի, Եթովպիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մասնակցությունը:
Հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը: