28/04/2017 16:31
Թուրքիան C-400 ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ
Թուրքիան ընդհանուր առմամբ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլուտ Չավուշօղլին: РИА Новости-ի տվյալով՝ այժմ բանակցություններն ընթանում են գնի վերաբերյալ:
«Սկզբունքորեն պայմանավորվել ենք С-400 համալիր գնելու շուրջ», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան ցանկանում էր ՆԱՏՕ-ի երկրներից ձեռք բերել ՀՕՊ համակարգեր, սակայն գործարքը չի կայացել անդամ երկրների դիրքորոշումների պատճառով:
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ մայիսի 3-ին կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում կողմերը հնարավոր է քննարկեն է С-400-ի առաքման մասին: