28/04/2017 10:34
Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ մեծ հակամարտության հնարավորության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ԿԺԴՀ-ի հետ մեծ հակամարտությունը, սակայն նախընտրում է գործել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Գոյություն ունի հավանականություն, որ մենք կարող ենք հասնել Հյուսիսային Կորեայի հետ խոշոր հակամարտության։ Անշո՛ւշտ», -ասել է Թրամփը։
«Մենք պատրաստ ենք լուծել խնդիրը դիվանագիտության շրջանակում, սակայն, դա շատ դժվար է», - ասել է Թրամփը։