28/04/2017 20:49
«Ջեբհաթ Ալ-Նուսրայի» գրոհայինները հարձակվել են ԻՊ-ի վրա
«Թահրիր Ալ-Շամ» (նախկինում՝ «Ջեբհաթ Ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիա-լիբանանյան սահմանի վրա՝ Ֆլիտ բնակավայրում, հարձակվել են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դիրքերի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անմելով սեփական աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ կորուստներ են կրում երկու կողմերն էլ:
Հակամարտության պատճառը լեռնային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու համար պայքարն է:
«Լիբանանյան բանակը և «Հըզբոլլահ»-ի մարտիկները Էրսալի շրջանում վերահսկում են սահմանը և պատրաստ են ցանկացած պահի հարվածել ահաբեկիչներին, եթե վերջիններս փորձեն հատել սահմանը»,-ասել է գործակալության աղբյուրը: